
Մալիի իշխանությունները հաղորդել են զինվորական հեղաշրջման փորձը կանխելու մասին

Մալիի կառավարությունը լույս մայիսի 17-ի գիշերը հաղորդել է զինվորական հեղաշրջման փորձի կանխման մասին, որը, ինչպես հաստատվում է, կազմակերպվել է օտարերկրյա աջակցությամբ։
«Մալիի կառավարությունը հավաստիացնում է, որ իրադրությունը հսկողության տակ է եւ կոչ է անում բնակչությանը՝ հանգստություն պահպանել»,-ասվում է իշխանությունների հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է աֆրիկյան ԶԼՄ-ներով: Իշխանությունները պարզել են, որ հեղաշրջման փորձը տեղի է ունեցել դեռ լույս մայիսի 12-ի գիշերը: Այն կատարել է «սպաների ոչ մեծ մի խումբ»: Հաղորդագրության մեջ նշվում է, որ «զինվորականներին աջակցել է արեւմտյան մի երկիր», իսկ թե հատկապես որ երկիրը, չի ճշտվում: «Հեղաշրջման փորձը հաջողվել է կանխել Մալիի անվտանգության ուժերի զգոնության եւ պրոֆեսիոնալիզմի շնորհիվ»,-ընդգծել է կառավարությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: