
Շվեդիան ստորագրեց ՆԱՏՕ-ին անդամակցության հայտը

Շվեդիան ստորագրել է Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության հայտը: Այդ մասին հաղորդվում է կազմակերպությունում երկրի ներկայացուցչության Twitter-ում։«Այսօր առավոտյան Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն ստորագրել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտը»,-ասվում է հրապարակման մեջ:
Անցյալ տարվա վերջին Շվեդիայի կառավարող սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հայտարարել էր դաշինքին անդամակցության հայտ ներկայացնելու որոշման մասին, նշելով, որ դրան հավանություն տալու դեպքում Ստոկհոլմը հանդես կգա երկրի տարածքում միջուկային զենք եւ ռազմաբազաներ տեղակայելու դեմ: Ֆինլանդիան նույնպես պաշտոնապես որոշել է անդամացել ռազմական դաշինքին: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, իր հերթին, խոստացել է արագացնել երկու նոր պետություններին ընդունելու գործընթացը:
Բազմամյա չեզոքությունից հրաժարվելու հնարավորության մասին Հելսինկին եւ Ստոկհոլմը սկսել են խոսել Ուկրաինայի ապառազմականացման եւ դենացիֆիկացման ուղղությամբ հատուկ ռազմական գործողությունն սկսելուց հետո: Ռուսաստանում քանիցս հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն նպատակամիտված է առճակատման: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությունը կազմակերպությանը «հազիվ թե որեւէ ձեւով ամրապնդի եւ կատարելագործի մեր մայրցամաքի անվտանգության ճարտարապետությունը», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: