Լիբանանում ընդդիմադիր քրիստոնեական կուսակցությունը 20 տեղ ունի խորհրդարանում. Reuters
«Լիբանանյան ուժեր» (ԼՈՒ) աջ արմատական քրիստոնեական կուսակցությունը, որը գլավորում է ընդդիմությունը, 20 տեղ է ունի Պատգամավորների պալատում Լիբանանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով: Մայիսի 16-ին այդ մասին Reuters գործակալությանը հայտնել է կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Անտուանետ Ջաաջաան: «Մեր թեկնածուները հավաքեցին 20 ձայն, եւ այժմ կփորձենք մյուս համայնքներից մեր դաշնակիցների հետ մեկտեղ ուժեղ խորհրդարանական դաշինք ստեղծել»,- ասել է նա:
«Լիբանանյան ուժեր» կուսակցությունը գլխավորում է Սամիր Ջաաջաան՝ քրիստոնեական զինված կազմավորումների նախկին հրամանատարը 1975 – 1990 թվականների քաղաքացիական պատերազմի շրջանում: Նա ինք չի մասնակցել խորհրդարանի ընտրություններին, բայց կարող է իր թեկնածությունն առաջադրել օգոստոսին կայանալիք նախագահական ընտրություններում: ԼՈՒ-ի առաջնորդը նախընտրական արշավի ընթացքում առաջադրել է շիաների «Հըզբոլլահ» կուսակցության գլխագորած գերիշխող իրանամետ ուժերից ազատագրման կարգախոսը: Քրիստոնեական ընտրատարածքներում 16 ձայն է ձեռք բերել Ազատ հայրենասիրական շարժումը (ԱՀՇ), որը պաշտպանում է Լիբանանի նախագահ Միշել Աունին:
Անցյալ ընտրություններում ԱՀՇ-ն 18 տեղ ուներ Պատգամավորների պալատում, բայց շիաների «Ամալ» եւ «Հըզբոլլահ» կուսակցությունների հետ մեկտեղ դրա առաջնորդ Ջեբրան Բասիլին հաջողվել էր խորհրդարանում ստեղծել խորհրդարանական կոալիցիա 68 պատգամավորներից: Մայիսի 15-ին ԱՀՇ-ի առաջնորդը հայտարարել է, որ Աունի կողմնակիցնեը կրկին խոշոր դաշինք կունենան խորհրդարանում: Քրիստոնյա քաղաքական գործչի խոսքով՝ ԱՀՇ-ն «դիմակայել է ոչ թե ԼՈՒ ընդդիմադիր կուսակցությանն, այլ այն նպատակամետ արշավին, որը նրա դեմ վարում են ԱՄՆ-ը եւ Իսրայելը»: «Նրանք (ԱՄՆ-ը) կազմակերպել են տնտեսական շրջափակում եւ սահմանել պատժամիջոցներ, իսկ ընտրություններից առաջ օգտագործել են տարածաշրջանային տերություններից միջոցներ ընտրողների ձայները գնելու համար»,- ասել է Բասիլը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: