Բաժիններ՝

ԵՄ-ի պաշտպանության նախարարները հավանություն կտան Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին. Բորել

Եվրամիության (ԵՄ) պաշպանության նախարարները լիովին հավանություն կտան Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակկցությանը ՆԱՏՕ-ին, քանի որ դա կամրապնդի դաշինքը եւ եվրոպական միասնությունը: Այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ ժամանելով Բրյուսել Եվրամիության պաշտպանության նախարարների հանդիպմանը:

«Մենք լիովին հավանություն ենք տալիս Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, քանի որ դա կամրապնդի մեր միասնությունը եւ դա կուժեղացնի Հյուսիսատլանտյան դաշինքը»,- ասել է նա: Բորելը նաեւ հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ն «կկարողանա հաղթահարել այդ երկրների ընդունման՝ Թուրքիայի դիմադրությունը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031