
ԵՄ-ի ԱԳՆ ղեկավարները մայիսի 16-ին չեն կարող համաձայնեցել ՌԴ-ի նկատմամբ նավթային բռնարգելքը. Բորել

Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարությունների (ԱԳՆ) ղեկավարները մայիսի 16-ին չեն կարող վերացնել Ռուսաստանի նկատմամբ նավթային բռնագրելքի արգելափակման հարցը լուրջ տարաձայնությունների պատճառով:
Այդ մասին հայտարարել է Միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Եվրամիության խորհրդի արտաքին գործերի նախարարների մակարդակով նիստից առաջ։ «Մենք, անշուշտ, կքննարկենք դա (նավթային բռնարգելքը – ծանոթ, խմբ.), եւ կջանանք արգելափակումից հանել իրավիճակը, բայց ես չեմ կարող դա երաշխավորել, քանի որ ընդդիմությունը շատ ուժեղ է»,- ասել է նա ՝ պատասխանելով այն հարցին, թե հավանականություն կա՞ արդյոք, որ ԱԳՆ-ների ղեկավարները կարողանան հաղթահարել ՌԴ-ից նավթի ներմուծման՝ Հունգարիայի վետոն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: