ԱՄՆ-ը մտադիր է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությունը վավերացնել մինչև աշուն
ԱՄՆ-ը մտադիր Է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությունը վավերացնել մինչեւ աշուն: Այդ մասին հայտարարել է կոնգրեսական Միթչ Մակքոնելը՝ հանդես գալով Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի հետ Հելսինկիում կայացած համատեղ ճեպազրույցում։ «Մենք մտադիր ենք դառնալ առաջին երկիրը, որը վավերացնում էայդ փաստաթուղթը (ՆԱՏՕ-ին Ֆինլանիդայի հայտը):
Իհարկե, կարող է պատահել այնպես, որ ՆԱՏՕ-ի երկրներից մեկը մեզնից առաջ անցնի այդ հարցում… Մենք մտադիր ենք որքան կարելի է շուտ անել դա եւ ցանկալի է մինչեւ աշուն»,-նշել է Մակքոնելը. ճեպազրույցի հեռարձակումն իրականացրել են ֆիննական ԶԼՄ-ները: Նրա խոսքով՝ «առկա է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության ուժեղ երկկուսակցական աջակցությունը:
Նա նաեւ նշել է, որ Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին «ամեն ձեւով ամրապնդում են» նրան: Տարբեր գնահատումներով՝ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցության հայտերի վավերացման գործընթացը կարող է տեւել մինչեւ մեկ տարի: Մայիսի 15-ին Շվեդիայի կառավարող սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հայտարարել է ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ ներկայացնելու որոշման մասին, դրա հետ մեկտեղ նշելով, որ իր հայտին հավանություն տալու դեպքում Շվեդիան հանդես կգա իր տարածքում միջուկային զենքի եւ ռազմակայանների տեղակայման դեմ: Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնն ասել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցությունը դրականորեն կանդրադառնա երկրի եւ շվեդ ժողովրդի անվտանգության վրա: Մայիսի 15-ին Ֆինլանդիան նույնպես պաշտոնապես որոշել է անդամակցել Հյուսիսատլանտյան դաշինքին:
ԶԼՄ-ների տվյալներով, Շվեդիայի կառավարությունն արդեն նամակ-հայտ է պատրաստել ՆԱՏՕ-ին. այն պլանավորվում է ուղարկել Ֆինլանդիայի հետ միաժամանակ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: