ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է ռասիզմը և խտրականությունը Բուֆալոյի հրաձգության առիթով
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անատոնիու Գուտերիշը ցավակցություններ է հայտնում Բուֆալոյում տեղի ունեցած հրաձգության զոհերի ընտանիքներին եւ խստիվ դատապարտում է ռասիզմի եւ խտրականության բոլոր ձյեւերը: Համապատասխան հայտարարությունը մայիսի 15-ին տարածել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը։
«Գլխավոր քարտուղարը ցնցված էր 10 մարդու սպանությունից Բուֆալոյում դաժան ռասիստական ծայրահեղականության ակտի հետեւանքով (…): Գլխավոր քատուղարն ամենախիստ ձեւով դատապարտում է ռասիզմն իր բոլոր դրսեւորումներով, ինչպես նաեւ խտրականությունը ռասայի, կրոնի, համոզմունքների կամ ազգային պատկանելության հողի վրա: Մենք բոլորս պետք է աշխատանեք միասին ավելի հաշտ եւ ներառական հասարակությունների կառուցման համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Գուտերիշը հույս է հայտնել, որ արդարադատությունը շուտով կհաղթի հանցագործության մեղավորի նկատմամբ: 18-ամյա սպիտակամորթ Փեյթոն Գենդրոնը, ոստիկանության տվյալներով՝ մայիսի 14-ին կրակ է բացել սուպերմարկետի հաճախորդների վրա, որը գտնվում է Բուֆալո քաղաքի (Նյու Յորքի նահանգ) թաղամասերից մեկում, որտեղ բնակվում է առավելապես սեւամորթ բնակչություն: 10 մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվել: Կասկածյալը հանձնվել է ոստիկանությանը: Նախնական տվյալների համաձայն՝ երիտասարդը կրակել է առավելապես սեւամորթների վրա: Իշխանությունները կարծում են, որ խոսքը վերաբերում է ռասայական անհանդուրժողության հողի վրա կատարված հանցագործությանը: Գենդրոնը, հետաքննության վարկածով՝ զենքը ձեռք է բերել օրինական հիմունքներով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: