
ԱՄՆ-ը, Տայվանը և ևս հինգ երկրներ ստեղծում են տվյալների փոխանակման՝ ՉԺՀ-ի և ՌԴ-ի համար փակ համակարգ

ԱՄՆ-ը, Ճապոնիան, Կանադան, Հարավային Կորեան, Ֆիլիպինները եւ Սինգապուրը համաձայնության են եկել ստեղծելու տվյալների, ներառյալ անձնական տեղեկատվության, փոխանակման կոլեկտիվ համակարգ՝ այն փակելով Չինաստանի եւ Ռուսաստանի համար:
Այն կոչված է փոխարինելու Ասիա – խաղաղօվիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) համաժողովի համապատասխան կառույցները, որի մեջ մտնում են ՉԺՀ-ն եւ ՌԴ-ն, մայիսի 16-ին հաղորդել է ճապոնական Nikkei առաջատար գործարար թերթը։ Հետագայում ենթադրվում է տեղեկատվության փոխանակման այդ համակարգ հրավիրել ԱԽՏՀ-ի մեջ չմտնող որոշ երկրների, մասնավորապես Բրազիլիային եւ Մեծ Բրիտանիային:
Այդ հիման վրա պլանավորովում է ստեղծել մեծ զանգվածներով զանազան տվյալների, այդ թվում տնտեսական տվյալների հաղորդման կառույց, որը համապատասխան մեխանիզմով մասշտաբներով զուգադրելի է, օրինակ, Եվրամիությանը: Այդ համակարգը ենթադրվում է օգտագործել, մասնավորպես, էլեկտրոնային առեւտրի ցանցերի հետագա ընդլայնման, տրանսպորտի անվարորդ երթեւեկության վերահսկողության՝ համատեղ մշակված տարածաշրջանայն կաույցների ներդրման համար, նշում է թերթը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: