Բաժիններ՝

Ավստրիան մայիսի 16-ից կհանի մուտքի սահմանափակումները օտարերկրյա զբոսաշրջիկների համար

Ավստրիան մայիսի 16-ից հանում է կորոնավիրուսի հետ կապված բոլոր սահմանափակումները օտարերկրյա զբոսաշրջիկների համար, մուտք գործելիս նրանց այլեւս հարկավոր չի լինի պատվաստման հավաստագիր, հիվանդության մասին տեղեկանք կամ թեստ ներկայացնել: Այդ մասին հաղորդում է երկրի պաշտոնական տուրիստական պորտալը:

«Այսպես կոչված 3-G կանոնը (պատվաստման, հիվանդության կամ բացասական թեստի մասին տեղեկանքների առկայությունը) մայիսի 16-ից հանվում է բոլոր երկրներից Ավստրիա մուտք գործողների համար»,-ասվում է հաղորդագրության մեջ: Ապրիլի 16-ից Ավստրիայում չեղարկվել են բազմաթիվ քովիդ- սահմանափակումներ: Այսպես, պատվաստման հավաստագիր, դիմակներ ու թեստեր չեն պահանջվում հասարակական վայրեր, ռեստորաններ, բարեր եւ թանգարաններ մուտքի համար:

Նաեւ չեղարկվել է բոլոր դեպքերում դիմակներ կրելու պահանջը, բայց դրանք պարտադիր են մնում բուժհաստատություններում, սուպերմարկետներում եւ հասարակական տրանսպորտում: Ավստրիայի, ինչպես նաեւ եվրոպական մյուս երկրների մեծ մասի հետ ՌԴ-ի ուղիղ հաղորդակցություն այժմ չկա: Վիեննայի մայրաքաղաք հասնելու համար կարելի է Երեւանում կամ Ստամբուլում ինքնաթիռը փոխելով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս