
Իրանը մտադիր է մեծացնել Ռուսաստանի հետ առևտրի ծավալները

Թեհրանը մտադիր է մեծացնել Մոսկվայի հետ առեւտրի եւ ներդրումների ծավալները, չնայած հակառուսական պատժամիջոցներին. կողմերն աշխատում են արգելքների վերացման վրա: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին:
«Մենք ջանքեր կներդնենք, որպեսզի երկու երկրների առեւտուրն ու ներդրումները ոչ միայն չկրճատվեն նոր պայմաններում, այլեւ զգալի չափով ավելանան»,-ասել է դիվանագետը: Նրա խոսքով՝ դրա համար անհրաժեշտ է վերացնել առկա խոչընդոտները երկու երկրների տնտեսական հարաբերությունների ենթակառուցվածքում: «Ներկայում մենք լուրջ աշխատանք ենք տանում ռուսաստանյան տարբեր պետական կազմակերպությունների հետ: Իրանը եւ Ռուսաստանը միասնական ըմբռնում ունեն այդ հարցում»,-հավելել է Ջալալին: Նա ընդգծել է, որ Իրանի տնտեսական ներուժի զգալի մասը ներկայում «դեմքով շրջված է դեպի Ռուսաստանը»: