
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի դեսանտային նավը կմտնի Ստոկհոլմի նավահանգիստ

Ամերիկյան USS Arlington ռազմափոխադրական նավն օգոստոսի 5-ին այցով կժամանի Ստոկհոլմ: Այն Ֆրիհմանեն նավակայանում կկառանվի մինչեւ երկուշաբթի, հայտնել են Շվեդիայի զինված ուժերը:
Նավը մասնակցում է Բալթիկ ծովի զինավարժանքներին: USS Arlington-ը San Antonio-ի տիպի դեսանտային նավ է, որն այլ բաների թվում, օգտագործվում է զորքերի տեղափոխման եւ ափհանման համար: Նավը «մշտապես մասնակցում է ՆԱՏՕ-ի եւ գործըներ երկրների հետ վարժաքներին, ինչը նպաստանում է կայունության եւ անվտանգության բարձրացմանը Շվեդիայի անմիջական մերձակայքում», պարզաբանվում է Շվեդիայի զինված ուժերի հաղորդագրության մեջ:
Նման մուտքերը նավահանգիստներ կատարվում են կանոնավոր հիման վրա, «որպեսզի անձնակազմերը կարողանան հանգստանալ, իսկ նավերը կարողանան պարենի եւ այլ պարագաների պաշար տեսնել ծովում երկարատեւ մնալուց հետո»:
Շվեդիայի զինված ուժերը նավի հետ համատեղ վարժանքեր չեն պլանավորում, նշված է մամուլի տեղեկագրում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: