
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 18․555 նոր դեպք

Ռուսաստանում կորոնավիրուսային ինֆեկցիայով նոր հիվանդացածների օրական աճն ապրիլի սկզբից ի վեր առաջին անգամ գերազանցել է 18,5 հազարը: Այդ մասին վկայում են օպերատիվ շտաբի՝ օգոստոսի 5-ին հրապարակված տվյալները: Անցած օրվա համեմատությամբ, երբ Ռուսաստանում գրանցվել է 17․126 ախտահարված, COVID-19-ով վարակման նոր դեպքերի թիվն աճել է 1429-ով: Հիվանդացության աճ է նշվում երրորդ օրն անընդմեջ:
Գրանցվել է 18․555 հիվանդ, հիվանդանոցներում հայտնվել է 906 մարդ: Հոսպիտալացվածների թվի ավելացում է նշվում ՌԴ-ի 40 սուբյեկտներում, նվազում՝ երկրի 40 տարածաշրջաններում, իրադրությունն անփոփոխ է մնացել հինգ սուբյեկտներում: Անցած օրվա ընթացքում կորոնավիրուսային վարակից մահացել է 47 մարդ, նախօրյակին շտաբը հաղորդել է 44 մահացածի մասին:
«Օրվա ընթացքում ապաքինվել է 9817 մարդ կամ 0,7 տոկոսով ավելի օգոստոսի 4-ի համեմատությամբ»,- հավելել են օպերատիվ շտաբում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: