Խստագույնս դատապարտում եմ Ադրբեջանի իշխանությունների գործողությունները. Վալերի Բուայե

Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության անդամ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Արցախում վերջին լարվածություններին՝ նկատելով, որ Ֆրանսիան և Եվրոպան հերթական անգամ նախընտրել են երկրորդ պլան մղել Արցախի հակամարտությունը՝ Ադրբեջանի հետ  գազի շուրջ բանակցությունների ֆոնին:

«Մենք չենք կարող թույլ տալ Ադրբեջանին ներխուժել այդ  հողեր և սպանել հայերին։ Ցավոք սրտի, այս ողբերգությունները կարելի էր սպասել: Խստագույնս դատապարտում եմ Ադրբեջանի իշխանությունների գործողությունները»,- մասնավորապես նշել է Վալերի Բուայեն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031