
Կոչ ենք անում լարվածությունը նվազեցնելու անհապաղ քայլեր ձեռնարկել. ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը՝ ԼՂ-ի զարգացումների մասին

ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Մայքլ Քարփենթերն իր անհանգստությունն է հայտնել ԼՂ-ում իրավիճակի սրման առնչությամբ, կոչ է արել կողմերին քայլեր ձեռնարկել՝ հետագա էսկալացիայից խուսափելու համար: Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
Նա մասնավորապես նշել է՝ խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում և շրջակայքում ապրողների անվտանգության համար՝ այդ տարածքում վերսկսված մարտերի մասին լուրերով պայմանավորված:
«Մենք չենք ցանկանում վերադառնալ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչը տեսանք 2020 թվականին: Եվ կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել՝ լարվածությունը նվազեցնելու և հետագա էսկալացիայից խուսափելու համար»,-ընդգծել է դեսպանը: