Կիևն առաջարկել է հացահատիկի արտահանման համաձայնագրում ներառել այլ ապրանքներ

Ստամբուլի համաձայնագրերի գործողությունը, որոնք թույլ են տալիս սկսել Ուկրաինայի տարածքից պարենի արտահանում ծովով, հարկ է տարածել այլ կատեգորիաների ապրանքների վրա: Ինչպես օգոստոսի 5-ին հաղորդում է Financial Times թերթը, այս առաջարկությամբ հանդես է եկել Ուկրաինայի էկոնոմիկայի փոխնախարար, առեւտրական ներկայացուցիչ Տարաս Կոչկան:

«Այդ համաձայնությունը վերաբերում է լոգիստիկային, նավերի երթեւեկությանը Սեւ ծովում: Ո՞րն է տարբերությունը հացահատիկի եւ երկաթի հանքաքարի միջեւ»,- ասել է նա: Ինչպես նշում է թերթը, Կիեւը շահագրգռված է ծովով մետաղագործական արտադրանքի արտահանումը վերականգնելու հարցում:

Հուլիսի 22-ին Ստամբուլում ստորագրվեց փաստաթղթերի փաթեթ միջազգային շուկային պարենի եւ պարարտանյութերի մատակարարումների մասին: Մասնավորապես, Ռուսաստանի եւ ՄԱԿ-ի կողմից կնքված հուշագրի շնորհիվ միջազգային հանրակցությունը միացել է հակառուսական այն սահմանափակումների վերացմանը, որոնք խոչընդոտում են հիշյալ ապրանքների արտահանմանը: Եվս մեկ փաստաթուղթ հաստատել է Ուկրաինայի վերահսկման ենթակա սեւծովյան նավահանգիստներից հացահատիկի արտահանման մեխանիզմը:

ՌԴ-ի, Թուրքիայի Ուկրաինայի եւ ՄԱԿ-ի միջեւ կնքված համաձայնագրի հիման վրա ստեղծվել է համակարգման կենտրոն, որը կապահովի հացահատիկով նավերի զննումը, ինչպես նաեւ պետք է կասեցնի սադրանքները եւ թույլ չտա զենքի մաքսանենգություն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031