
Թաիլանդում 13 մարդ է զոհվել գիշերային ակումբում բռնկած հրդեհի հետևանքով

Առնվազն 13 մարդ զոհվել եւ ավելի քան 40-ը վերքեր են ստացել Թաիլանդի Չոնբուրի նահանգի Սատտախիպի շրջանում գիշերային ակումբում բռնկած հրդեհի հետեւանքով: Այդ մասին հաղորդում է The Bangkok Post-ը:
Հրդեհի հետեւանքով զոհվել ինը տղամարդ եւ չորս կին, 41 մարդ վերքեր են ստացել: Հրդեհը Mountain B pub հաստատությունում սկսվել է ժամը մոտավորապես 01:00-ին (Երեւանի ժամանակով 22:00-ին): Մի շարք ԶԼՄ-ների տվյալներով՝ զոհերի թվում օտարերկրացիներ չկան, նրանք բոլորը Թաիլանդի քաղաքացիներ են, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: