Մեծ Բրիտանիայում շիա մուսուլմանները ներխուժել են Ադրբեջանի դեսպանատուն ու իջեցրել ադրբեջանական դրոշը
2022 թվականի օգոստոսի 4-ին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Ադրբեջանի դեսպանատուն են ներխուժել մի խումբ շիա մուսուլմաններ։
Խմբի անդամներն իջեցրել են Ադրբեջանի դրոշը, դեսպանատան շենքի պատշգամբում բարձրացրել են կրոնական դրոշներ և բղավել կրոնական կարգախոսներ։
Նշենք, որ կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է «Մահդիի ծառաների միություն» շիա կազմակերպությունը։
Ըստ Metro-ի՝ այս կազմակերպությունը հիմնված է Լոնդոնում և համախմբում է որոշ շիա մուսուլմանների։
Ինչ վերաբերում է նման քայլի շարժառիթին, ապա խմբի հետ կապված անդամները վկայակոչել են Ադրբեջանի կառավարության կողմից երկրում որոշ շիա մուսուլմանների նկատմամբ հալածանքները: Հայտարարության մեջ խումբը նշել է, որ իրենց առաջնորդը հրահանգել է «հրատապ գործողություններ ձեռնարկել» Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ։
Դեպքի առնչությամբ ձերբակալվել է ութ մարդ: