ԱՍԵԱՆ-ի ԱԳՆ ղեկավարներն Ուկրաինայի հակամարտության խաղաղ լուծման կոչ են արել
Հարավ – արեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն Ուկրաինայում մարտական գործողությունների դադարեցման եւ հակամարտության խաղաղ կարգավորման կոչ են արել: Այդ մասին ասված է համատեղ հայարարուկթյան մեջ, որն օգոստոսի 5-ին Պնոմպենում ընդունել են ԱՍԵԱՆ-ի արտաքին գործերի նախարարների 55-րդ խորհրդակցության մասնակիցները, որը որպես տարածաշրջանային միավորման գործող նախագահ կազմակերպում է Կամբոջան:
Խորհրդակցությունում ընդգծվել է մարտական գործողությունների անհապաղ դադարեցման եւ հակամարտության խաղաղ լուծման համար բարենպաստ պայմանների ստեղծման կարեւորությունը: ԱՍԵԱՆ-ի ԱԳՆ-ների ղեկավարները հայտարարել են Ուկրաինայի իրադրության խաղաղ կարգավորման ուղիների որոնման՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ջանքերի պաշտպանության մասին, կոչ են արել ապահովելու քաղաքացիական բնակչութան անվտագությունը եւ կարիքավորների համար մարդասիրական օգնության անարգել առաքումը:
Խորհրդակցոթյան մասնակիցները նաեւ բոլոր շահագրգիռ կողմերին կոչ են արել վերսկսելու հաշտության երկխոսությունը, շարունակելու ԿԺԴՀ-ի միջուկային հիմնախնդիրը կարգավորելու եւ Կորեական թեակղզու միջուկազերծ կարգավիճակի հասնելու աշխատանքը:
Հարավ արեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիան հիմնվել է 1967 թվականին եւ այսօրվա դրությամբ միավորում է Հարավ – արեւելյան Ասիայի տասը երկրներ՝ Բրունեյը, Վիետնամը, Ինդոնեզիան, Կամբոջան, Լաոսը, Մալայզիան, Մյանման, Սինգապուրը, Թաիլանդը եւ ֆիլիպինները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: