Չինաստանը պատրաստ է ուժեղացնել Ռուսաստանի հետ ռազմավարական փոխգործակցությունը

Չինաստանի իշխանությունները պատրաստ են ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմավարական փոխգործակցությունը Տայվանի նեղուցում ավելի ու ավելի սաստկացող լարվածության ֆոնին: Այդ մասին հայտարարել է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարար Վան Ին:

«Ռուսաստանը միշտ պաշտպանում է «մեկ Չինաստանի» գաղափարը՝ հանդես գալով մեր երկրի ինքնիշխանության նկատմամբ բոլոր խոչընդոտների դեմ»,- հայտարարել է նա՝ Պնոմպենում հանդես գալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ կայացած հանդիպմանը:

«Իր հերթին Պեկինը պատրաստ է ուժեղացնել ՌԴ-ի հետ ռազմավարական փոխգործակցությունը, որպեսզի մենք միասին կարողանանք էլ ավելի արդյունավետորեն պաշտպանել միջազգային համակարգը, որում հանգուցային դեր է խաղում ՄԱԿ-ը, ինչպես նաեւ բոլորի կողմից ընդունված միջազգային իրավունքի նորմերի վրա հիմնված կարգը»,- նշել է Չինաստանի ԱԳՆ-ի ղեկավարը:

Թայվանի հարցում Մոսկվայի դիրքորոշումը «վկայում է չին-ռուսական համապարփակ ռազմավարական գործընկերության բարձր մակարդակի մասին», ինչպես նաեւ այն աջակցության մասին, որը ՉԺՀ-ն եւ Ռուսաստանը միմյանց ցուցաբերում են միջազգային ասպարեզում, ասել է նա:

Վան Ին նշել է, որ Չինաստանը եւ ՌԴ-ն «միասին պաշտպանում են իրավահավասարությունն ու արդարությունը աշխարհում», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Տեսանյութեր

Լրահոս