Էրդողանի հետ բանակցություններից հետո Պուտինն աշխատանքային հանդիպում է ունեցել Կադիրովի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո հանդիպել է Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովի հետ։ Այս մասին տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, զրուցակիցները քննարկել են Չեչնիայի սոցիալ-տնտեսական զարգացմանն առնչվող հարցեր։

Ավելի վաղ Ռամզան Կադիրովը հայտնել էր, որ Պուտինի ու Էրդողանի բանակցությունների ընթացքում ծանոթացել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և Թուրքիայի ազգային հետախոզության կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանի հետ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031