Թրամփը զգուշացնում է Երրորդ համաշխարհային պատերազմի վտանգի մասին

ԱՄՆ նախկին նախագահ Թրամփը երրորդ համաշխարհային պատերազմը հնարավոր է համարում ոչ կոմպետենտ իշխանությունների պատճառով
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հնարավոր է համարում Երրորդ համաշխարհային պատերազմը, ուկրաինական հակամարտության սրումից հետո Թայվանի շուրջ կարող է սրացումը հաջորդել, փոխանցում է РИА Новости-ն։

«Մենք կարող ենք գալ Երրորդ համաշխարհային պատերազմին, քանի որ մեզ առաջնորդում են ոչ կոմպետենտ մարդիկ: Եվ այս պատերազմն ավելի վատ կլինի, քան պատմության մեջ ցանկացած այլ պատերազմ, քանի որ մենք ունենք այնպիսի զենք, ինչպիսին ոչ ոք երբեք չի տեսել»,- ընդգծել է քաղաքական գործիչը՝ խոսելով Տեխասի պահպանողականների հետ։

ԱՄՆ նախկին առաջնորդը մատնանշել է, որ իր նախագահության օրոք Ուկրաինայի հակամարտությունը տեղի չէր ունենա, ինչպես եղավ ամերիկյան ներկայիս կառավարության օրոք, ինչպես նաև սրումը Թայվանի շուրջ։

Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել էր, որ աշխարհը կանգնած է միջուկային վտանգի առաջ, որը չի տեսել սառը պատերազմից ի վեր։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031