Բաժիններ՝

Եվրոպայում երաշտի պատճառով սահմանվել է վտանգի «կարմիր» մակարդակ

Ֆրանսիայի կառավարությունը հակաճգնաժամային շտաբ է ձևավորում երաշտի հետևանքների դեմ պայքարելու համար: «Euronews»-ը տեղեկացնում է, որ հուլիսը դարձավ ամենաչոր ամիսը վերջին վեց տասնամյակների ընթացքում՝ 7 անգամ ավելի քիչ տեղումներ եղել, քան անհրաժեշտ է։ Հարյուրից ավելի վարչական շրջաններ խմելու ջրի լուրջ խնդիրներ ունեն, բերքը վտանգի տակ է:

Ֆրանսիայի բոլոր դեպարտամենտները երաշտի պատճառով գտնվում են հատուկ հսկողության տակ, դրանցից 46-ը գտնվում են վտանգի ամենաբարձր մակարդակի վրա, ինչը ենթադրում է ջրի օգտագործման լուրջ սահմանափակումներ։

Իտալիայի 16 քաղաքներում, այդ թվում՝ Հռոմում, Միլանում, Ֆլորենցիայում և Ջենովայում, սահմանվել է վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակը։ Այնտեղ օդի ջերմաստիճանը 40°C-ից բարձր է։ Օդերևութաբանները կանխատեսում են, որ նույնիսկ գիշերը հանգստյան օրերին օդի ջերմաստիճանը կարող է 30 լինել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031