Բաժիններ՝

Գուտերեշը մարդկությանը զգուշացնում է միջուկային սպառնալիքի աճի մասին

Աշխարհում միջուկային զենքի կիրառման սպառնալիքն ավելի հրատապ է դառնում: «Ինտերֆաքս»-ը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Հիրոսիմայում ունեցած իր ելույթի ժամանակ:

«Մարդկությունը խաղում է լիցքավորված զենքով: Ներկայում նկատվում է ճգնաժամերի արագ տարածում միջուկային սպառնալիքի շեշտադրմամբ»,-ասել է Գուտերեշը: Նա հիշատակել է Մերձավոր Արևելքում, Ուկրաինայում առկա իրավիճակը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նման մտահոգություն էր հայտնել նաև Նյու Յորքում միջուկային զենքի չտարածման մասին կոնֆերանսում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031