Թուրքիան և Ռուսաստանը պայմանավորվել են անցում կատարել ռուբլով առևտրի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և Ռուսաստանը ստորագրել են տնտեսական համագործակցության «ճանապարհային քարտեզ»: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ երկու երկրները մտադիր են ապրանքաշրջանառությունը հասցնել 100 միլիարդ դոլարի։

«Մեր երկկողմ հանդիպման ընթացքում մտքեր փոխանակեցինք մեր առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման շուրջ: Մենք նախկինում հայտարարել ենք, որ մեր առևտրային նպատակը 100 միլիարդ դոլարն է։ Մենք ցանկանում ենք զարգացնել մեր համագործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, առևտուրը, զբոսաշրջությունը և գյուղատնտեսությունը»,- լրագրողների հետ զրույցում ասել է Էրդողանը:

Թուրքիան և Ռուսաստանը պայմանավորվել են անցում կատարել ռուբլով առևտրի:

Հիշեցնենք, որ նախօրեին Սոչիում կայացել էր Ռուսաստանի ու Թուրքիայի ղեկավարների հանդիպումը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031