Էրդողանը Պուտինին ու Զելենսկիին կրկին հրավիրել է Թուրքիա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը նրան կրկին առաջարկել է Թուրքիայում հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Այս մասին հայտնում է TRT Haber-ը:

«Ի սկզբանե ասել եմ, որ Ուկրաինայի պատերազմից շահող կողմ չի լինելու: Չնայած տեղում առկա դժվարություններին, ես նաև վստահորեն հավատում եմ, որ ճգնաժամը կարգավորվելու է բանակցությունների սեղանի շուրջ: Եվս մեկ անգամ հիշեցրի Պուտինին, որ մենք կարող ենք ընդունել նրա ու Զելենսկիի հանդիպումը»,- օդանավում լրագրողների հետ զրույցում հայտնել է Էրդողանը:

Նա տեղեկացրել է, որ շարունակելու են զարգացնել երկխոսությունը Ռուսաստանի հետ բոլոր ոլորտներում՝ «հանուն տարածաշրջանային ու գլոբալ խաղաղության»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031