Անտոնիու Գուտերիշը ողջունել է հրադադարի հայտարարումը Գազայում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար ԱնտոնիուԳուտերիշը ողջունում է հրադադարի ռեժիմի սահմանման հայարարումը Գազայի հատվածում եւ բոլոր կողմերին կոչ է անում պահպանելու այն, օգոստոսի 8-ին հայտնել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

«Գլխավոր քարտուղարը ողջունում է Գազայում եւ Իսրայելում հրադադարի հայտարարումը (…), բոլոր կողմերին կոչ է անում պահպանելու հրադադարի ռեժիմը»,- ասված է Դյուժարիկի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է համաշխարհային կազմակերպության կայքում: Նշվում է, որ Գուտերիշը «բարձր է գնահատում Եգիպտոսին՝ խաղաղության վերականգման ուղղությամբ ՄԱԿ-ի հետ նրա համակարգված ջանքերի համար»: Օգոստոսի 5-ին իսրայելական բանակը հայտարարել է «Լուսաբաց» գործողությունն սկսելու մասին Գազայում «Իսլամական ջիհադ» ահաբեկչական խմբավորման դեմ:

Երեք օրում արմատականները հարյուրավոր հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ, իսկ իսրայելացի զինվորականները հարվածներ են հասցրել տասնյակ թիրախների պաղեստինյան միջատարածքում: Օգոստսի 7-ին Եգիպտոսի միջնորդությամբ կողմերը համաձայնություն են ձեռք բերել հրադադարի շուրջ, որն ուժի մեջ է մտել 23:30-ին (Երեւանի ժամանակով օգոստոսի 8-ի 00:30-ին), հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031