
Գազայի ուղղությամբ հարված հասցնելուց հետո Իսրայելը գնդակոծության է ենթարկվել

Իսրայելի բանակն ուրբաթ օրը հարվածներ է հասցրել Գազայի Արմալ շրջանի ուղղությամբ։
Ինչպես հաղորդում է «Ամերիկայի ձայնը»՝ հղում անելով իսրայելական հրամանատարությանը, նշում է, որ սպանվել է «Իսլամական ջիհադ» ահաբեկչական խմբավորման հրամանատարներից մեկը։ Գնդակոծության հետևանքով, ընդանուր հաշվով, սպանվել է առնվազն 10 մարդ, վիրավորվել՝ 40-ը։
Գազայի հատվածի առողջապահության նախարարության համաձայն՝ սպանվածների մեջ խաղաղ բնակիչներ չկան։ Զոհերի և տուժածների հստակ թիվը հայտնի չէ։ «Իսլամական ջիհադ»-ն ի պատասխան կատարվածի՝ Իսրայելին սպառնում է գնդակոծությամբ։