«Զարմանալի չէ, որ Վրաստանի բնակիչները ռուսների հանդեպ բացասական վերաբերմունք ունենան»․ Լոմջարիա

Զարմանալի չէ, որ Վրաստանի բնակիչները կարող է բացասական վերաբերմունք ունենալ Ռուսաստանի կառավարության և քաղաքացիներիր նկատմամբ։ Այս մասին, ըստ aliq.ge-ի՝ հայտարարել է Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան։

«Այն երկրում, որտեղ վերջին տասնամյակների ընթացքում ռուս-վրացական հակամարտությունների արդյունքում ավելի քան 300 հազար մարդ է տեղահանվել, հազարավոր մարդիկ են զոհվել, իսկ այժմ Ռուսաստանը ագրեսոր երկիր է և հարձակվել է ինքնիշխան պետության՝ Ուկրաինայի վրա, ես բնավ չեմ զարմանում, որ այս պահին ՌԴ քաղաքացիների հանդեպ կարող են բացասական վերաբերմունք ունենալ Վրաստանում»,- լրագրողների հետ զրույցում նշել է նա։

Նրա խոսքով, եթե իշխող կուսակցության ղեկավարները քաղաքացիների այս վերաբերմունքի մեջ տեսնեն այլատյացության նշաններ, ապա իրենք պատրաստ են ուսումնասիրել հարցը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031