
Ճապոնիայի վարչապետը չորրորդ անգամ է պատվաստվել կորոնավիրուսի դեմ

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան օգոստոսի 12-ին չորրորդ անգամ է կորոնավիրուսի դեմ պատվաստում անցել: Նա ստացել է Միացյալ Նահանգների Moderna ընկերության պատրաստուկի խթանիչ դեղաչափ: Ինչպես եւ մյուս երեք դեպքերում կառավարության 65-ամյա ղեկավարի իմունացումը տեղի է ունեցել լրագրողների ներկայությամբ: «Սա շատ կարեւոր պատվաստում է ինչպես հենց ձեզ համար, այնպես էլ նրանց համար, ովքեր ձեզ շրջապատում են, ուստի անպամյան պատվաստվեք չորրորդ անգամ»,- մեջբերում է նրա խոսքը Fuji TV հեռուստաալիքը:
Ճապոնիայում COVID-19-ի դեմ պատվաստանյութի երկու բաղադրիչով պատվաստվել է բնակչության մինչեւ 82,1 տոկոսը, որի թիվը հասնում է գրեթե 126 միլիոնի: Երրորդ դեղաչափն ստացել է 63,5 տոկոսը: Միեւնույն ժամանակ 65 տարեկանից բարձր մարդկանց իմունացման մակարդակն զգալիորեն բարձր է. երեք դեղաչափով պատվաստվել է տարեց մարդկանց արդեն 90,5 – 93 տոկոսը: Այժմ ընթանում է հերթական խթանիչ պատվաստման իրականացման արշավը. չորրորդ դեղաչափն ստացել է 65 տարեկանից բարձր ավելի քան 17 միլիոն մարդ, իսկ զանգվածային իմունացումն, ինչպես սպասվում է, կսկսվի աշնանը:
Համավարակի ամբողջ ժամանակ Ճապոնիայում կորոնավիրուսով է վարակվել առնվազն 15,1 միլիոն մարդ, ավելի քան 34,5 հազարը մահացել է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: