Բաժիններ՝

Ֆինլանդիան դադարեցրել է Ռուսաստանի հետ քրեական գործերով համագործակցությունը. YLE

Ֆինլանդիան դադարեցրել է Ռուսաստանի հետ քրեական գործերով համագործակցությունը, ինչը տանում է հենց Ֆինլանդիայի ներսում հետաքննությունների ուշացման: Այդ մասին  հաղորդել է YLE հանրային հեռուստառադիոհեռարձակող կորպորացիան:

«Ֆինլանդիայի իշխանություններն այլեւս դատական օգնության հարցումներ չեն ուղարկում Ռուսաստան, ինչը հանգեցնում է ոստիկանական հետաքննությունների եւ դատական գործընթացների ուշացման»,-ասվում է հաղորդագրության մեջ: Գարնանը ԵՄ-ի արդարադատության նախարարները դատապարտել են Ռուսաստանի հատուկ գործողությունն Ուկրաինայում եւ հայտարարել՝ այլեւս Ռուսաստանի հետ քրեական հետաքննություններում չհամագործակցելու որոշման մասին: Ֆինլանդիայի արդարադատության նախարար Աննա Մայա Հենրիկսոնը որոշում է ընդունել սառեցնել երկու երկրների միջեւ քրեական եւ դատական համագործակցությունը:

«Ֆինլանդիայում ֆիննական եւ ռուսական իշխանությունների միջեւ համագործակցության խզումը կհանգեցնի էլ ավելի երկարատեւ քրեական հետաքննությունների եւ դատական գործընթացների»,-ասվում է հաղորդագրության մեջ: Ամբաստանյալների նկատմամբ քրեական մեղադրանքների վաղեմության ժամկետը նաեւ կարող է լրանալ, եթե մեղադրանքները ժամանակին չառաջադրվեն, ճշտում է YLE-ն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031