Իրանը պլանավորում է ատոմային աղազերծիչ կայան կառուցել Բուշերում

Իրանի իշխանությունները պլանավորում են Բուշերի երկու նոր էներգաբլոկներն օգտագործել ծովի ջրի աղազերծիչ գործարան կառուցելու համար: Օգոստոսի 14-ի երեկոյան այդ մասին հաղորդել է Իրանի Press TV հեռուստաալիքը:

Բուշերի նահանգապետ Ահմադ Մոհամադիզադեի տեղեկատվությամբ՝ ատոմային աղազերծիչ կայանի նախագծի փաստական իրականացումը կսկսվի օգոստոսի վերջին: Շինարարությանը կմասնակցի նաեւ Իրանի Ատոմային էներգետիկայի կազմակերպությունը: Ինչպես նշում է հեռուստաալիքը, Բուշերի ատոմակայանն ընթացիկ վիճակում կարող է արտադրել ժամում շուրջ մեկ գիգավատ էլեկտրականություն շահագործման մեջ գտնվող մեկ ռեակտորի աշխատանքի հաշվին:

Ընթացիկ պահին դա միակ գործող ԱԷԿ-ն է Իրանում: Այն կառուցվել է ռուսաստանյան կողմի օգնությամբ: 2014 թվականին Ռուսաստանը եւ Իրանն ստորագրել են համաձայնագիր Բուշերում եւս երկու էներգաբլոկների կառուցման շուրջ:

Դրանք էլ, ինչպես նշում է Press TV-ն, պլանավորվում է օգտագործել այդ թվում աղազերծիչ կայանքներն էլեկրականությամբ մատակարարելու համար: Ըստ պլանի՝ դրանք կկարողանան արտադրել օրական մինչեւ 150 հազար խորանարդ մետր խմելու ջուր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս