
Պորտուգալիայի վարչապետը հնարավոր է համարել Ֆրանսիան շրջանցող գազատարի կառուցումը

Պորտուգալիայի վարչապետ Անտոնիու Կոշտան հնարավոր է համարել Պիրենեյան թերակղզին Կենտրոնական Եվրոպայի հետ կապող գազատարի կառուցումը՝ շրջանցելով Ֆրանսիայի տարածքը: Այս մասին հայտնում է Observador պարբերականը:
«Վարչապետը հայտնել է, որ Եվրոպական հանձնաժողովը հնարավոր է համարել գազատարի այլընտրանքային երթուղու կառուցումը, որը Կենտրոնական Եվրոպան կկապի Պիրենեյան թերակղզու հետ»,- գրել է պարբերականը:
Պորտուգալիայի վարչապետի խոսքով՝ Ֆրանսիան բնապահպանական սահմանափակումների պատճառով չի հաստատել գազատարի երթուղու նախնական տարբերակը։ Որպես այլընտրանքային ճանապարհ՝ հնարավոր է Միջերկրական ծովով Իսպանիան և Պորտուգալիան կապել Իտալիայի հետ: