Չեռնոգորիայում տղամարդը կրակ է բացել մարդկանց ուղղությամբ. 11 մարդ զոհվել է, 6-ը վիրավորվել
Չեռնոգորիայի Ցետինե քաղաքում մի տղամարդ կրակ է բացել մարդկանց ուղղությամբ, որի հետևանքով 11 մարդ զոհվել է, 6 մարդ վիրավորվել: Այս մասին հայտնել է տեղի ոստիկանությունը:
«Ցետինե Մեդովինի շրջանում սպանվել է 11 մարդ, 6 վիրավորվել են: Նրանց թվում է նաեւ ոստիկանության աշխատակիցը, մեզ հաստատել են ոստիկանության վարչությունում։ Ողբերգությանը նախորդել է ընտանեկան վեճը, որից հետո հարձակվողը կրակել է պատահական անցորդների և ոստիկանների վրա: Փոխհրաձգության ժամանակ տղամարդը սպանվել է», – հաղորդել է Չեռնոգորիայի ազգային հեռուստաալիքը:
Տեղական որոշ լրատվամիջոցներ հաղորդել են, որ տուժածների թվում կան նաև երեխաներ: