Բայդենի հարկային նախաձեռնությունը նոր առևտրական ճակատամարտով է սպառնում ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև. El Pais

Հարկային խթանման նախաձեռնությունը, որն առաջ է տանում ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը, կարող է վերաճել նոր առեւտրական ճակատամարտի Վաշինգտոնի եւ Բրյուսելի միջեւ: Օգոստոսի 11-ին այդ մասին հաղորդել է իսպանական El Pais թերթը:

Ըստ թերթի տեղեկատվության՝ առաջարկությունն արդեն հավանության է արժանացել ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատում, սակայն դեռ հաստատման է սպասում Ներկայացուցիչների պալատի կողմից: Ինչպես կարծում է ԵՄ-ն, ներկայիս խմբագրությամբ նախաձեռնությունն «ակնհայտորեն խտրական է» այն էլեկտրամոբիլների նկատմամբ, որոնք արտադրվում են Միությունում, հրատարակությանը հայտնել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ներկայացուցիչը:

Դրա հետեւանքով ԵՀ-ն գրավոր եւ բանավոր ձեւերով ամերիկյան կողմից ահանջել է տեքստից հանել այդ «խտրական կետերն՝ Առեւտրի համաշխարհային կազմակերպության նորմաներին համապատասխանությունը երաշխավորելու համար»:

Ինչպես գրում է թերթը, ոչ ոք չէր սպասում, թե Սպիտակ տուն Բայդենի լոկ գալուստը կլուծի բոլոր առեւտրական վեճերը Բրյուսելի եւ Վաշինգտոնի միջեւ: Սակայն ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի հետ հարաբերություններն Ատլանտիկայի երկու կողմերում բարելավվել են, եւ մի շարք տարաձայնություններ սկսել են կարգավորվել:

Ըստ El Pais-ի վարկածի՝ օգտվելով նախաձեռնությունների փաթեթից, որոնք նպատակաուղղված են գնաճի նվազմանը, Միացյալ Նահանգների իշխանությունները ներառել են ԱՄՆ-ում էլեկտրամոբիլների արտադրության խթանման միջոցներ:

«ԵՄ-ն համաձայն է, որ հարկային վարկերը կարող են կարեւոր խթան ծառայել էլեկտրամոբիլների պահանջարկի առաջմղման համար»,- կարծում են Միության ներկայացուցիչները: Սակայն Բրյուսելին անհանգստացնում է, որ հարկային արտոնություններից օգտվելու հնարավորություն ստանալու համար գոյություն ունեն պահանջներ, որոնք գործում են ոչ հօգուտ ԵՄ-ում արատադրվող էլեկտրամոբիլների եւ բաղադրիչերի:

Վաշինգտոնի պահանջներից մեկն այն է, որ ավտմոբիլի եւ դրա մասերի ստեղծման համար օգտագործվող օգտակար հանածոներն արդյունահանվեն ԱՄՆ-ում, վերամշակվեն այնտեղ կամ ստացվեն այն երկրներից, որոնց հետ ԱՄՆ-ն ազատ առեւտրի համաձայնագիր ունի:

Մյուս պայմանը, որը Բրյուսելը նույնպես համարում է խտրական, նախատեսում է, որ հարկային արտոնությունները, որոնք 2028 թվականին կհասնեն 100 տոկոսի, կտարածվեն այն կուտակիչների եւ փոխադրամիջոցների վրա, որոնք հավաքվում են երկրում:

Ինչպես կարծում են ԵՄ-ում, ամերիկյան նախաձեռնությունը «նպաստում է որոշ երկրների, որոնք հարուստ են հանքային պաշարներով, կուտակիչների ատադությանը եւ ավտոմոբիլների հավաքմանը Հյուսիսային Ամերիկայում ի վնաս ԵՄ-ի այն արտադրանքի, որն արտահանվում է ԱՄՆ», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս