Ամերիկացիների 75 տոկոսը դժգոհ է ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. հարցում
Ամերիկացների շուրջ 75 տոկոսը դժգոհ է այն բանից, թե ինչ իրավիճակ է երկրում: Այս տվյալները հետեւում են սոցիոլոգիական հարցումից, որը կատարվել է Fox News հեռուստաալիքի պատվերով եւ հրապարկվել օգոստոսի 11-ին:
Ըստ որում 2022 թվականի մայիսին դժգոհների բաժինը կազմել 67 տոկոս, իսկ 2021 թվականի ապրիլին՝ Ջո Բայդենի նախագահության առաջին 100 օրվա արդյունքներով՝ այն հավասար է եղել ընդամենը 53 տոկոսի:
Այժմ երկրի իրավիճակից գոհ է ամերիկացիների սոսկ 24 տոկոսը: Նախագահի պաշտոնում Բայդենի գործողություններին հավանություն է տալիս հարցման մասնակիցների լոկ 42 տոկոսը, մինչդեռ 58 տոկոսը հավանություն չի տալիս:
Միացյալ Նահանգների ղեկավարի վարկանիշը բարելավվել է այն հարցման համեմատությամբ, որը կատարվել է մեկ ամիս առաջ՝ հուլիսի սկզբին: Այն ժամանակ նախագահի գործողություններին հավանություն է տվել հետազոտության մասնակիցների սոսկ 40 տոկոսը: Ամերիկացիների մեծ մասը նաեւ բացասաբար է գնահատում Բայդենի գործունեությունը նաեւ որոշակի ոլորտներում: Այսպես, Ուկրաինայի իրադրության նկատմամբ նրա վերաբերմունքից դժգոհություն է հայտնել 56 տոկոսը, նրա գործողությունները դրականորեն է գնահատել միայն 40 տոկոսը:
Հարցման տվյալները չեն բովանդակում ճշտումներ, թե դրա մասնակիցները ցանկանում են արդյոք ավելի խիստ կամ ընդհակառակը, ավելի մեղմ ուղեգիծ ուկրաինական հացում:
Ամբողջությամբ վերցված Սպիտակ տան արտաքին քաղաքական ուղեգիծը բացասաբար է գնահատում 59 տոկոսը, դրական՝ 38 տոկոսը: Էներգետիկայի ոլորտում քաղաքականությունից դժգոհություն է հայտնել 55 տոկոսը, դրական գնահատական է տվել լոկ 41 տոկոսը: Հարցումն անցկացվել է օգոստոսի 6 – 9-ը: Դրան մասնակցել է 1 002 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: