Թուրքիայի ռազմական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ նախարարության պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ: Նշվել է, որ պատվիրակությունը բանակցություններ է վարելու «F-16» ինքնաթիռների մատակարարման և արդիականացման թեմայով: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Այս թեմայով արդեն 3 հանդիպում է անցկացվել Թուրքիայում 2021թ. դեկտեմբերին և 2022թ փետրվար և մարտ ամիսներին:

Ըստ Թուրքիայի պաշտպանական գերատեսչության հայտարարության՝ բանակցությունների նախաձեռնողն ԱՄՆ-ն է, իսկ նպատակը՝ «F-16»-երի մատակարարումը և արդիականացումն ամենասեղմ ժամկետներում իրականացնելը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031