
Թեհրանը մինչև կեսգիշեր կտա միջուկային գործարքի շուրջ ԵՄ-ի առաջարկության պատասխանը

Թեհրանը ԵՄ-ից իրանական միջուկային գործարքի շուրջ բանակցությունների համակարգող Էնրիկե Մորեին եվրոպական կողմի առաջարկություններին գրավոր պատասխան կտա մինչեւ կեսգիշեր (Երեւանի ժամանակով 23:30-ը): Ինչպես հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիյանը:
«Այսօր երեկոյան 12-ի կողմերը մենք գրավոր ձեւով կտրամադրենք վերջնական պատասխանը ԵՄ-ի կողմից համակարգողին»,- մեջբերում է նրա խոսքը Tasmin գործակալությունը:
Նախարարի խոսքով՝ «եթե ԱՄՆ-ի արձագանքը լինի ռեալիստական եւ ճկուն, ապա համաձայնությունը ձեռք կբերվի, հակառակ դեպքում անհրաժեշտ կլինի դարձյալ վարել բանակցություններ»:
Նա նշել է, որ «վերջերս Վիեննայում կայացած բանակցություններում ամերիկյան կողմը բանավոր հայտարարել է երկու հարցերի շուրջ ճկունություն հանդես բերելու պատրաստակամության մասին, բայց պետք է հետեւեն գրավոր (երաշխիքներ)»:
Օգոստոսի 11-ին The Wall Street Journal թերթը հայտնել է, որ Եվրամիության դիվանագետները կազմել են Իրանի հետ միջուկային գործաքի վերականգման փաստաթղթի ավարտուն տեքստի նախագիծը:
Այդ տեղեկատվության համաձայն՝ Եվրամիությունը Թեհրանին առաջարկել է զիջումներ այն հետաքննության հարցում, որը վերաբերում է ՄԱԳԱՏԷ-ի կողմից միջուկային նյութի հայտնաբերմանը, որի ծագումն իրանական կողմը չի պարզաբանել: Հրատարակությունը նշում է, որ Բրյուսելի առաջարկությունը Թեհրանին ընդառաջ քայլ է, քանի որ այդ հետաքննությունը հանգուցային խնդիրներից մեկն էր արեւմտյան կողմի համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: