Բաժիններ՝

Թալիբներն Աֆղանստանում իրենց կառավարման տարեդարձը տոն են հայտարարել

«Թալիբան» շարժումն օգոստոսի 15-ը՝ Աֆղանստանում իրենց իշխանության հաստատման տարեդարձի օրը, հայտարարել են տոնական օր:

«Երկուշաբթի օրը՝ հիջրայի 1401 թվականի ասադի 24-ին (լուսնային օրացույցով), ամերիկյան օկուպացման դեմ պայքարում Քաբուլի գրավման առաջին տարեդարձի կապակցությամբ, ըստ Աֆղանստանի Իսլամական Էմիրության (այսպես են թալիբներն անվանում իրենց կառավարությունը) օրացույցի, ամբողջ երկրում հայտարարվել է տոնական օր»,-հայտարարել է թալիբների աշխատանքի եւ սոցիալական գործերի նախարարությունը:

Ուղիղ մեկ տարի առաջ երկրի 34 նահանգներից 33-ը գրավելուց հետո, օգոստոսի 15-ին թալիբների զինված խմբերն առանց կառավարական ուժերի կողմից դիմադրության մտան Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլ, որտեղից հաջողությամբ փախան նախկին նախագահ Աշրաֆ Ղանին եւ նրա նախարարների կաբինետի անդամները: Իշխանությունը վերցնելուց մեկ տարի անց երկրում «Թալիբան»-ի կողմից ձեւավորված կառավարությունը պաշտոնապես չի ճանաչվել աշխարհի ոչ մի պետության կողմից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս