ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Ղազախստանում քննարկել է ՀՀ-ում նախատեսված ՀԱՊԿ նիստի նախապատրաստման հարցերը

Պաշտոնական այցով Ղազախստանում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հանդիպել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի և անվտանգության խորհրդի քարտուղար Գիզատ Նուրդաուլետովի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՀԱՊԿ քարտուղարությունը:

«Հանդիպումների ընթացքում ուշադրության կենտրոնում են եղել կազմակերպության կանոնադրական մարմինների առաջիկա նիստերի նախապատրաստման հարցերը, որոնք նախատեսված են նոյեմբերին Հայաստանում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Կողմերը քննարկել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը ՝ շեշտը դնելով Կենտրոնասիական տարածաշրջանում տիրող իրադրության վրա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31