Բաժիններ՝

Չինական ընկերությունները տեխնոլոգիական լուծումներ են առաջարկում երկրում սակավաջրության խնդիրը լուծելու համար

Չինական China communication and construction ընկերությունը և դրա դուստր կազմակերպությունները տեխնոլոգիական լուծումներ են տալիս երկրում առկա ակտուալ խնդիրներին:

Չինաստանի միջազգային մեդիա հաղորդակցության կենտրոնի նախաձեռնած ծրագրին մասնակցող լրագրողները ճանաչողական այց կատարեցին China communication and construction ընկերության դուստր կազմակերպություններ` Originwater, China Urban-Rural, Landsky և այլն:

Originwater ընկերությունը 2001 թվականին հիմնադրված տեխնոլոգիական առաջադեմ ընկերություն է, որտեղ ջրի վերամշակման յուրօրինակ լուծումներ են տրվում: Չինաստանում ջրի աղտոտվածության հարցը մեծ խնդրի է, և այս ընկերությունն առաջարկում է խնդիրները կարգավորելու լուծումներ: Ընկերությունը վստահ է, որ մեմբրանային տեխնոլոգիայի հետազոտությունն ու զարգացումը կբերեն Չինաստանի հիմնական խնդիրների՝ ջրի աղտոտվածության, սակավաջրության լուծմանն ուընդհանուր լուծումներ կտան քաղաքային էկոլոգիական միջավայր ստեղծելու համար:

Այժմ ընկերությունը բիզնես շղթայի միջոցով կյանքի է կոչում քաղաքային և արդյունաբերական կեղտաջրերի, ծորակի ջրի մաքրման, ծովի ջրի աղազերծման, քաղաքացիական ջրի մաքրման, խոնավ տարածքների պաշտպանության, վերակառուցման գործընթացներ:

Originwater ընկերությունը դարձել է աշխարհի առաջին կարգի մեմբրանային տեխնոլոգիական ձեռնարկություններից մեկը, ինչպես նաև Չինաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և ջրի պահպանման տեղեկատու ձեռնարկություն։

Ընկերությունը ստեղծել է բիոռեակտոր, որը կարողանում է կեղտաջրերը վերածել բարձրորակ վերամշակված ջրի: Originwater-ն գործարկում է ոչ միայն ջրի մշակման կրկնակի թաղանթ պարունակող տեխնոլոգիաները, այլ նաև ծովի ջրի աղազերծման համար նախատեսված բարձր արդյունավետությամբ գործող մեմբրանային տեխնոլոգիան: Այս տեխնոլոգիան լուծում է տալիս Չինաստանի ջրի աղտոտվածության խնդրին:

China Urban-Rural-ի գործառույթը կենտրոնացած է էկոլոգիայի և շրջակա միջավայրի պաշտպանության, մաքուր էներգիայի, քաղաքների վերականգնման և գյուղերի վերականգնման ազգային ռազմավարությունների վրա և արտադրում է հայրենական առաջին կարգի արդյունաբերական ապրանքանիշեր, որոնք կարող են համապարփակ լուծումներ տալ տնտեսական զարգացման և շրջակա միջավայրի պաշտպանությանը:

Այժմ China Urban-Rural-ն ունի 100-ից ավելի բիզնես նախագծեր ավելի քան 20 երկրներում և տարածաշրջաններում, ներառյալ՝ խորհրդատվություն, դիզայն, ինժեներական կառավարում, տեխնիկական սարքավորումների արտադրություն: Ընկերությունը հավատարիմ է մնում մաքուր էներգիայի ստացման և խելացի բախշման քաղաքականությանը:

Landsky-ը` China Urban-Rural-ի դուստր ձեռնարկությունը, Չինաստանում առաջարկում է լուսավորման և օպտիկայի համադրման տեխնոլոգիական նոր լուծումներ: Հենց այս ընկերության մասնագետներն են, որ ստեղծել են 2022 թվականի ձմեռային Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի բացման լուսային շոուները: Բացի այդ՝ Չինաստանի տարբեր մարզերում և քաղաքներում ընկերությունը կյանքի է կոչել բազմաթիվ ծրագրեր , այդ թվում՝ տարաբնույթ լուսային լուծումներով շոուներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս