Բաժիններ՝

Լա Մանշում մեկ օրում փրկել են 360-ից ավելի աղետի ենթարկված միգրանտների

Միայն մեկ օրվա ընթացքում հոկտեմբերի 9-ին մի քանի գործողությունների ընթացքում Լա Մանշում փրկվել են 360-ից ավելի միգրանտներ, որոնք աղետի են ենթարկվել՝ փորձելով հասնել բրիտանական ափեր: Այդ մասին հաղորդել է Ouest-France թերթը:

Հրատարակությունը, վկայակոչելով Լա Մանշի եւ Հյուսիսային ծովի ծովային պրեֆեկտուրայի կոմյունիկեն, հաղորդել է, որ փրկարարական գործողություններում գործարկվել են Հսկողության եւ փրկության արագ հակազդման կենտրոնի նավեր, ռազմածովային ուժերի եւ ծովային ժանդարմերիայի պարեկային նավեր: Գործնականում ամեն անգամ նրանք աղետից փրկել են միանգամից մի քանի տասնյակ միգրանտների:

Կալե, Բուլոն-սյուր-Մեր եւ Դյունկերկ նավահանգիստներ հասցված միգրանտներտին հանձնել են փրկարարներին եւ սահմանապահ ոստիկանությանը: Որպեսզի հերթական անգամ հիշեցվի բրիտանական ափեր հասնելու նման փորձերի վտանգավորության մասին, պրեֆեկտուրան իր կոմյունիկերում կրկին ընդգծել է, որ Լա Մանշը համարվում է աշխարհում առավել լարված ծովային նավիգացիայի գոտիներից մեկը՝ ավելի քան 400 առեւտրական նավերով, որոնք մեկ օրում անցնում են նեղուցով:

Հաշվի առնելով հաճախակի անբարենպաստ օդերեւութաբանական պայմանները, դա կապված է հսկայական ռիսկի հետ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս