Բաժիններ՝

Ուկրաինայում Ֆրանսիայի դեսպանությունը մնում է Կիևում քաղաքին հասցված հարվածներից հետո

Ուկրաինայում Ֆրանսիայի դեսպանությունը շարունակում է մնալ Կիևում քաղաքին հասցված հարվածներից հետո: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի դեսպան Էթիեն դե Պոնսեն:

«Դեսպանությունը մնում է և կշարունակի մնալ Կիևում՝ աջակցելով մեր ուկրաինացի ընկերներին, ծառայելով Ֆրանսիայի ժողովրդին և հանուն ֆրանս-ուկրաինական հարաբերությունների»,-«Թվիթեր»-ի իր պաշտոնական էջում գրել է դեսպանը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 10-ին Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ հանդիպման ժամանակ ասել է, որ առավոտյան ճշգրիտ կառավարվող զենքերով զանգվածային հարված է հասցվել ուկրաինական ենթակառուցվածքի օբյեկտներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31