Ռուսաստանի և Արևմուտքի միջև բանակցությունները կարող են տեղի ունենալ Ստամբուլում

Ստամբուլում կարող են բանակցություններ տեղի ունենալ ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի միջև։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի և ԵՄ համատեղ խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Իսմայիլ Էմրահ Քարայելը։

«Մենք ենթադրում ենք, որ Ստամբուլը կարող է լինել բանակցությունների վայր, իհարկե, եթե կողմերը համաձայնվեն: Ստամբուլը կարող է ընդունելի վայր դառնալ բոլոր կողմերի համար»,- ասել է նա:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է նոր «մեծ գործարքի» հասնել Արևմուտքի հետ, որը թույլ կտա նոր համաձայնագիր կնքել Ռուսաստանի և արևմտյան աշխարհի միջև, ինչպես նաև դադարեցնել պատերազմն Ուկրաինայում։

Անկարան բանակցությունների պլան է պատրաստում, դրա ուրվագծերն ուղարկվել են Վաշինգտոն։ Միացյալ Նահանգները դրական արձագանքեց այս նախաձեռնությանը։

Հրապարակման պատրաստեց «Փակագիծ» տելեգրամային ալիքը

Տեսանյութեր

Լրահոս