Բաժիններ՝

ԱՄՆ-ի օրենսդիրներն առաջարկել են դադարեցնել զենքի վաճառքը Սաուդյան Արաբիային

ԱՄՆ-ի դեմոկրատ կոնգրեսականներն առաջարկում են դադարեցնել զենքի վաճառքը Սաուդյան Արաբիային՝ ի պատասխան նավթի արդյունահանումը կրճատելու ՕՊԵՔ+ի որոշման:

«Ազգային անվտանգությունն ամրապնդելու ուղղությամբ ավելի պարզ եւ անհամեմատ ավելի արագ քայլ կլիներ ԱՄՆ-ի ռազմական բոլոր մատակարարումների, վաճառքների եւ ռազմական այլ օգնության դադարեցումը Սաուդյան Արաբիային»,- գրել են ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի անդամ Ռո Հաննան եւ սենատոր Ռիչարդ Բլյումենտալը իրենց հոդվածում, որը հրապարակել է Politico հանդեսը:

Նրանք նշել են, որ մտադիր են համապատասխան օրինագիծը Սենատ եւ Ներկայացուցիչների պալատ ներկայացնել հոկտեմբերի 11-ին:

Նրանց կարծիքով, Սաուդյան Արաբիային զենքի վաճառքից ԱՄՆ-ի հրաժարումը լուրջ խնդիր կդառնա էր Ռիադի համար, որն զգալի չափով կախված է ամերիկյան ռազմական օգնությունից ու զենքից: Նա կարծում է, որ թագավորությունը չի կարողանա անմիջապես անցնել այլ երկրներից մատակարարումների:

«Հաշվի առնելով Սաուդյան Արաբիայի սպառազինությունների ներկայիս համակարգի եւ հնարավոր օտարերկրյա փոխարինողների միջեւ նվազագույն համատեղելիությունը՝ նա քիչ բան կկարողանա անել առաջարկվող օրինագծին արձագանքելու համար, բացի բարի կամքի ոգով ԱՄՆ-ի հետ բանակցությունների սեղանին վերադառնալը»,- հավելել են օրենսդիրները:

Անցած շաբաթ ՕՊԵՔ+ը որոշում է ընդունել օրական 2 մլն բարելով նավթարդյունահանման բաժնեչափերը կրճատելու մասին:

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ «հիասթափված է արդյունահանումը կրճատելու ՕՊԵՔ+ի անհեռատես որոշումից»:

Իր կողմից, արեւմտյան ԶԼՄ-ների հաղորդագրության համաձայն, Սպիտակ տան ներկայացուցիչ Քարին Ժան-Պիեռը ճեպազրույցում նշել է, որ, Վաշինգտոնի կարծիքով, ՕՊԵՔ+ի այդ քայլը նշանակում է, որ կազմակերպությունը «ճշտում է իր դիրքորոշումը Ռուսաստանի հետ», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս