ԿԽՄԿ դադարեցրել է գործունեությունն Ուկրաինայում անվտանգության նկատառումներից ելնելով. Reuters

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) որոշում է ընդունել, անվտանգության նկատառումներից ելնելով, դադարեցնել իր գործունեությունն Ուկրաինայի տարածքում:

Այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով կազմակերպության ներկայացուցչին: «Անվտանգության նկատառումներից ելնելով՝ մեր թիմերն այսօր դադարեցրել են աշխատանքը»,-ասվում է ԿԽՄԿ-ի մամուլի քարտուղարի պատասխանում, որը գործակալությանն է ուղարկվել էլեկտրոնային փոստով:

Reuters-ը հաղորդել է, որ Փախստականների գործերի նորվեգական խորհուրդը նույնպես հայտարարել է օգնության ցուցաբերման ակտիվությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին՝ մինչեւ անվտանգ դառնալը: Հոկտեմբերի 10-ին Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարվել երկրի ողջ տարածքում: Մի շարք պայթյուններ են որոտացել առավոտյան Կիեւում, ինչպես նաեւ Ուկրաինայի այլ տարածաշրջաններում, այդ թվում՝ Դնեպրոպետրովսկի մարզում, Օդեսայում եւ Խարկովում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս