ՌԴ-ից Վրաստան է մուտք գործել 222.274 մարդ

Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա սեպտեմբերին Ռուսաստանի Դաշնությունից Վրաստան է մուտք գործել 222 հազար 274 մարդ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 36 հազար 407 մարդ։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

ՆԳՆ-ի փոխանցմամբ, տվյալներն աճել են նույնիսկ կորոնավիրուսի համաճարակին նախորդած ժամանակահատվածի համեմատ։

Հարկ է նշել, որ Ռուսաստանում մասնակի զորահավաքից հետո վրաց-ռուսական «Կազբեգի-Վերին Լարս» անցակետով Վրաստան այցելողների թիվն ավելացել է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31