ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը գերազանցել է 73 մլրդ դոլարը․ ՌԴ վարչապետ

ԵԱՏՄ պետությունների ապրանքաշրջանառության դինամիկան արտացոլում է ինտեգրացիոն գործընթացների դրական ազդեցությունը։ Երևանում տեղի ունեցող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի լայն կազմով հանդիպմանը այս մասին ասաց Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը։

«Անցած տարվա ընթացքում Միության պետությունների միջև փոխադարձ առևտրի ծավալը հասել է առավելագույնին մեր միավորման գոյության ողջ ընթացքում։ Այն գերազանցել է 73 միլիարդ դոլարը։ Դա գրեթե 33 տոկոսով ավելի է, քան 2020 թվականին, – նշեց ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։

Անդրադառնալով պարենային ապրանքների և գյուղմթերքի ոլորտին՝ Միշուստինը ասաց, որ այստեղ աճը մոտ 21 տոկոս է։

«Փոխադարձ մատակարարումների ֆիզիկական ծավալն աճել է 11 տոկոսով։ Ռուսական ռուբլին շարունակում է մնալ հաշվարկների հիմնական արժույթը և օգտագործվել է 72 տոկոս վճարումներ կատարելու համար»,-հավելեց նա։

Տեսանյութեր

Լրահոս