ՀԱՊԿ-ի ԱԽ քարտուղարների հետ հանդիպմանը Պատրուշևը Լուկաշենկոյի հետ քննարկել է անվտանգության խնդիրներ
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը մասնակցել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպմանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների հետ։ Այդ մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից:
«Քննարկվել են ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում տարածաշրջանային անվտանգության հիմնական խնդիրները։ Ընդգծվել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում համագործակցությունը հիմնված է անկախության և ինքնիշխանության հարգման, իրավունքների և պարտավորությունների հավասարության, անդամ պետությունների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների վրա, իսկ առաջնահերթությունը խաղաղության, միջազգային և տարածաշրջանային անվտանգության և կայունության հասնելն է», – նիստի արդյունքների վերաբերյալ հաղորդել է ՌԴ Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունը: