Բաժիններ՝

Վորոնեժում անօդաչու թռչող սարք է ընկել. կա 3 տուժած

ՌԴ Վորոնեժ քաղաքի Բելինսկիի փողոցում անօդաչու թռչող սարք է ընկել, որի հետևանքով 3 մարդ վնասվածքներ է ստացել: Ինչպես տեղեկանում ենք ТАСС գործակալությունից, այդ մասին հայտնել է Վորոնեժի մարզի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը։

«Նախնական տվյալներով՝ Վորոնեժի Բելինսկիի փողոցում անօդաչու թռչող սարք է ընկել: Տեղում աշխատում են հատուկ ծառայությունները», – գրել է նա։

Գուսևը հավելել է, որ մասնագետները որոշում են՝ արդյոք հարկավոր է տարհանել շենքի կամ տվյալ մուտքի բնակիչներին:

Ավելի վաղ հաղորդվել էր 2 տուժածի մասին: Նրանց օգնություն է ցուցաբերվել տեղում, հոսպիտալացում չի պահանջվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930