Բաժիններ՝

Չինաստանը կարծում է, որ ԱՄՆ-ն չի կարող իրեն զրկել զարգացող երկրի կարգավիճակից

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը չի կարող Չինաստանին զրկել զարգացող երկրի կարգավիճակից։ Ինչպես տեղեկանում ենք ТАСС գործակալությունից, այդ մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։

«Չինաստանի՝ որպես աշխարհի խոշորագույն զարգացող երկրի կարգավիճակն ունի լիարժեք փաստական ​​հիմունք և հաստատուն հիմք միջազգային իրավունքում, այդ կարգավիճակը չի կարող ջնջվել ԱՄՆ Կոնգրեսի մեկ օրինագծով», – ասել է Վան Վենբինը:

ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հունիսի 8-ին հավանություն է տվել այն օրինագծին, որի համաձայն ԱՄՆ իշխանությունները պետք է ձգտեն Չինաստանին զրկել զարգացող երկրի կարգավիճակից միջազգային կազմակերպություններում և համաձայնագրերում: Ինչպես կարծում են օրենսդիրները, ԱՄՆ-ն պետք է հասնի այն բանին, որպեսզի Չինաստանը չօգտվի «արտոնությունների ռեժիմից» և օգնություն չստանա «կազմակերպություններում զարգացող երկրի կարգավիճակ ունենալու պատճառով»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս